National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
23.08.2016
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի անկախության հռչակագրի 26-րդ տարեդարձի առթիվ

Սիրելի հայրենակիցներ,
շնորհավորում եմ Հայաստանի անկախության հռչակագրի 26-րդ տարեդարձի առթիվ:

Մեզնից յուրաքանչյուրն ունի երազանք, միաժամանակ, մենք որպես ժողովուրդ ունենք միասնական երազանք: 26 տարի առաջ ընդունած` Հայաստանի անկախության հռչակագրով Հայաստանի խորհրդարանն ազդարարեց անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը` նոր բովանդակություն տալով հայոց պատմությանը, նորովի ուղղորդելով երկրի հետագա զարգացման ընթացքը: Անկախության հռչակագրի ընդունումով մենք ճանապարհ ընկանք երազանքի հետեւից: Մեկ տարի անց անկախության հանրաքվեով այդ երազանքը կյանք ստացավ: Եւ այսօր մենք առաջ ենք շարժվում որպես անկախ պետականություն ունեցող եւ սեփական արժեհամակարգը համընդհանուր արժեքների հետ համադրող երկիր, որը պարտավոր է հանուն իր ապագայի լինել ավելի ժողովրդավար, ավելի պատասխանատու եւ ավելի հոգատար իր քաղաքացիների հանդեպ, այնպես ինչպես քաղաքացիները` մենք բոլորս ենք պարտավոր լինել մեր երկրի հանդեպ, այն երկրի, որը ոչ միայն մերն է, այլեւ Հայաստանից դուրս գտնվող, բայց, համոզված եմ, իրենց մշտապես նրա մի մասնիկը համարող մեր եղբայրներին ու քույրերինը:

Սիրելի հայրենակիցներ,
յուրաքանչյուրս ոչ միայն երազանք ունենք, այլեւ երկրի ապագայի մեր պատկերացումները: Հաճախ իրականությունն ավելի համեստ է, քան մեր պատկերացրածն ու ցանկացածը, սակայն մենք ունենք բավարար ուժ եւ նպատակասլացություն` երազանքը դարձնել իրականություն: Հաջողությունը կախված է սեփական ուժերի հանդեպ մեր հավատից ու վստահությունից: 26 տարի առաջ Անկախության հռչակագրի ընդունումով մենք վերստին փաստեցինք մեր մեջ հավատի ու վստահության առկայությունը: Համոզված եմ, որ մեր երկրի ու բոլորիս համար գալու է երազանքի եւ իրականության լիարժեք համընկնումի ժամանակը, որը մոտեցնում ենք բոլորս միասին` մեր աշխատանքով ու կենսակերպով, վաղվա հանդեպ մեր ազնիվ մտահոգությամբ եւ սթափ մտածողությամբ: Մենք բոլորս ենք պատասխանատու երկրի ճակատագրի համար, որովհետեւ խաղաղությունն ու կայունությունը, ապագայի հանդեպ հույսը սկսվում են յուրաքանչյուր ընտանիքից, փողոցից, բնակավայրից: Հենվելով անկախության հռչակումից հետո ձեռք բերած մեր շուրջ քառորդդարյա փորձի ու կարողությունների վրա, պետք է ավելի արդյունավետ օգտագործենք մեզ ընձեռված հնարավորություններն ու մեր ժամանակը, մեր ունեցածն ու մեր ձեռքբերածը` մարդկային ռեսուրսներից մինչեւ ռազմական հաղթանակներ, մտավոր ու տնտեսական ներուժից մինչեւ ոգու ամրություն:

Մեր արժեքներն ամրագրված են Անկախության հռչակագրում, Սահմանադրությանեւ հենց մեր` յուրաքանչյուրիս մեջ: Մենք պետք է հավատարիմ մնանք այդ` թե փաստաթղթի տեսք ունեցող եւ թե չգրված` մեր իսկ ներաշխարհից բխող արժեքներին, դրանք ընդունենք եւ դրանց վերաբերվենք որպես առաջ շարժվելու, հզորանալու, ավելի կազմակերպված դառնալու երաշխիքների:

Եւս մեկ անգամ շնորհավորելով Հայաստանի անկախության հռչակագրի 26-րդ տարեդարձի առթիվ` մաղթում եմ խաղաղություն, լավատեսություն եւ բարգավաճում:


16.05.2024
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը հյուրընկալել է Լեհաստանի Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահին
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, հանձնաժողովի փոխնախագահ Մերի Գալստյանը, անդամներ Սոնա Ղազարյանն ու Տաթեւիկ Գասպարյանը մայիսի 16-ին հանդիպել են Լեհաստանի Հանրապետության Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխին: Հանդիպմանը ներկ...

16.05.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում է
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 16-ին Շվեյցարիայի Համադաշնության Ժնեւ քաղաքում մասնակցել է Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի առաջին նիստին: Հայաստանն այս տարի առաջին անգամ Միջխորհրդարանական միության «Եվրասիա...

16.05.2024
Նիստեր կհրավիրեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը կկայանա մայիսի 17-ին՝ ժամը 11:00-ին, 214 սրահում: Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա մայիսի 17-ին՝ ժամը 10:00-ին, 314 սրահում: Մայիսի 17-ին՝ ժամը 14:00-ին, 414 սրահում կհրավիրվի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am